«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ահաբեկչությունները Ալժիրում և Մալիում կարող են սպառնալ Եվրոպային

Ահաբեկչությունները Ալժիրում և Մալիում կարող են սպառնալ Եվրոպային
19.01.2013 | 15:02

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը բարձր է գնահատել Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների օպերատիվ գործողությունները Ալժիրում։ «Ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումները, հանցավոր կազմակերպությունները, որոնց նպատակը տարածաշրջանում պատանդներ վերցնելն է, ուղղակի վտանգ կարող են ներկայացնել Եվրոպային, եթե չդադարեցվի նրանց հանցավոր գործունեությունը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Մալին դառնա միջազգային ահաբեկչության սնող միջավայր»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Դիտվել է՝ 3046

Մեկնաբանություններ